Ղեկավարներ
Ընկերության խորհրդի, գործադիր և վերստուգիչ մարմինների անդամները՝ գրանցված ՀՀ կենտրոնական բանկի սահմանված կարգով։
Խորհուրդ
Ընկերության կառավարման բարձրագույն մարմինՍերյոժա Ալբերտի Մանուկյան
Ծնվել է 03.11.1958թ. Երևան քաղաքում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Արման Մանուկյան Սերյոժայի
Ծնվել է 14.04.1991թ. Երևան քաղաքում։
Ամուսնացած չէ։
Կարեն Բոթոյան Հովսեփի
Ծնվել է 26.04.1983թ. Ալդան քաղաքում։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Գործադիր կազմ
Ընկերության ընթացիկ գործունեության կառավարումՎահե Ջիլավյան Յուրիի
Ծնվել է Երևան քաղաքում 31.01.1975թ-ին։ 1991–1996թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարում և տնտեսական կապերի ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998թ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում։ Հետագայում աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում (2009), ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ (2012), Հայաստանի Զարգացման Հիմնադրամում (2015), Հայաստանի Խաղողագործության և Գինեգործության հիմնադրամում՝ որպես փոխտնօրեն (2016), ՀՀ կառավարության աշխատակազմում (2017), ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունում մի շարք պաշտոններում (2018–2020)։
Հաշվապահություն
Ֆինանսական հաշվետվողականությունՎարդուհի Խաչատրյան Վաչագանի
Ծնվել է 16.10.1977թ. Երևան քաղաքում։ 1994–1999թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ և ստացել տնտեսագետի որակավորում։
Ֆինանսական համակարգում գործունեությունը սկսել է 2000թ. «Արդշինբանկ» ԲԲԸ-ում։ Աշխատել է որպես գլխավոր հաշվապահ մի շարք ընկերություններում, այդ թվում «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում (2018–2022)։
Վերստուգիչ հանձնաժողով
Անկախ ֆինանսական վերահսկողությունԱրեն Ղևոնդյան Զավենի
Ծնվել է Վանաձոր քաղաքում 15.03.1984թ-ին։ 2001–2005թթ. սովորել է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, 2006–2010թթ.՝ Իրավագիտության ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ. ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում։ Հետագայում աշխատել է իրավաբան, ներքին աուդիտի ղեկավար և ներքին վերահսկող մի շարք ընկերություններում (2008–2020)։
Թարմացվել է՝ 2021/04/16 11:27