Ղեկավարություն

Խորհրդի նախագահ

Սերյոժա Ալբերտի Մանուկյան

Սերյոժա Ալբերտի Մանուկյանը ծնվել է 03.11.1958թ. Երևան քաղաքում։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Խորհրդի անդամ

Արման Սերյոժայի Մանուկյան

Արման Սերյոժայի Մանուկյանը ծնվել է 14.04.1991թ. Երևան քաղաքում։

Ամուսնացած չէ։

Խորհրդի անդամ

Լևոն Սահակի Սահակյան

Լևոն Սահակի Սահակյանը ծնվել է 04.11.1984թ Երևան քաղաքում։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Գործադիր տնօրեն

Միքայել Գարիկի Քեռյան

Ծնվել է Երևան քաղաքում 29.04.1986թ–ին։ 2002-2006թթ. սովորել է Հայաստանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան։

2006-2008թթ. սովորել է Հայաստանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան։

Միքայել Քեռյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2008թ. Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում և զբաղեցրել մի շարք պաշտոններ։ 2014թթ․ փետրվար ամսին տեղափոխվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ (նախկին անվանումը «Անելիք Բանկ» ՓԲԸ) , որտեղ զբաղեցրել է գլխամասային գրասենյակի վաճառքի բաժնի ղեկավարի պաշտոնը։

2014թթ հոկտեմբեր ամսին նշանակվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ (նախկին անվանումը «Անելիք Բանկ» ՓԲԸ) ֆինանսական գործառնությունների ձևակերպման վարչության ղեկավար։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ.-ի դեկտեմբերի 29-ի թիվ 1/701Ա որոշմամբ գրանցվել է «Օկ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ–ում որպես գործադիր տնօրեն։

Գլխավոր հաշվապահ

Աննա Արթուրի Գրիգորյան

Ծնվել է Սամարղանդ քաղաքում 22.02.1984թ–ին։ 2001-2006թթ. սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարություն և տեխնոլոգիաներ ֆակուլտետում և ստացել որակավորված մասնագետի աստիճան։ Աննա Գրիգորյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ. Օգոստոսի 1-ից Վակ Քնսալթինգ ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

2007թ.-ի հոկտեմբերի 1-ից առ այսօր աշխատել է մի շարք ընկերություններում որպես գլխավոր հաշվապահ: 2009թ դեկտեմբեր ամսից մինչև 2015թ նոյեմբեր ամիսը աշխատել է Ֆինտեխ Աուդիտ ՓԲԸ-ում որպես աուդիտոր մենեջեր: 2018թ օգոստոս ամսից առ այսօր աշխատում է Սմարտ Քընսալթինգ ՍՊԸ-ում որպես ֆինանսական տնօրեն:

2011թ. Սեպտեմբեր ամսից հանդիսանում է Հայաստանի Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի լիիրավ անդամ:

Որակավորումներ

2009թ. Նոյեմբեր ամսից մինչև 2020թ.-Աուդիտորի որակավորում տրված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ,

2015թ. Սեպտեմբեր ամսից անժամկետ-Աուդիտորի և հաշվապահի որակավորում Հայաստանի Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից,

2019թ. Մարտ ամսից հանդիսանում է Անգլիայի երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) ուսանող : Հանձնել է Ֆ1-Ֆ9 քննությունները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ.-ի դեկտեմբերի 29-ի թիվ 1/701Ա որոշմամբ գրանցվել է, «Օկ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ–ում որպես գլխավոր հաշվապահ։

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

Վերստուգող

Արեն Զավենի Ղեւոնդյան

Ծնվել է Վանաձոր քաղաքում 15.03.1984թ–ին։ 2001-2005թթ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան։ 2006-2010թթ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան։

Արեն Ղևոնդյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ․ ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում՝ որպես առաջատար մասնագետ։ 2008 թ․-ից աշխատել է «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ–ում՝ որպես իրավաբան։ 2009-2010թթ․ աշխատել է «Ալֆա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ–ում՝ որպես իրավաբան։

2011-2018թթ․ աշխատել է «Գարանտ Լիմենս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲ ընկերություններում՝ զբաղեցնելով ներքին աուդիտի ղեկավարի հաստիքը։ 2018-2019թթ․ աշխատել է ՀՀ Քննչական Կոմիտեում՝ զբաղեցնելով ներքին աուդիտորի հաստիքը։ 2019թ–ին զբաղեցրել է «Երևանի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա» ՓԲԸ֊ի գործադիր տնօրենի հաստիքը։ 2019-2020թթ․ աշխատել է «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ–ում՝ որպես ներքին վերահսկող։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ–ի դեկտեմբերի 29-ի թիվ 1/701Ա որշմամբ գրանցվել է «Օկ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ–ում որպես Վերստուգող։

Թարմացվել է` 2021/04/16 11:27