Տեղեկատվական ամփոփագիր

Ոսկու գրավով ապահովված վարկեր

Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նպատակը
Սպառողական
Վարկառու
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման օրը չի գերազանցում 65 տարեկանը
Վարկի տրամադրման մեթոդ
Կանխիկ
Վարկի գումար և արժույթ
30.000-5.000.000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
1-6 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
16%
Տարեկան փաստացի տոկոսադրույք*
17.01%-17.23%
Վարկի և տոկոսագումարների մարումներ
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Մայր գումարի վճարումը ժամկետի վերջում` հաշվարկվող տոկոսների ամենամսյա վճարման և վարկի ժամկետի վերջում մայր գումարի մարման եղանակ, հաշվարկվող տոկոսները վարկը ստանալու պահին, իսկ վարկի մայր գումարը ժամկետի վերջում մարման եղանակ
Գրավի տեսակ
Ոսկյա իրեր
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ
1. Գրավի առարկա կարող են հանդիսանալ ոսկու ստանդարտացված ձուլակտորները, ոսկյա զարդերը, ոսկու ջարդոնը:
2. Ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների, ոսկյա իրերին ամրացված թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի դիմաց վարկավորում չի իրականացվում:
3. Սպիտակ ոսկին գրավի առարկա չի կարող հանդիսանալ
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
100%
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար
Չի սահմանվում
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
Չի սահմանվում
Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար
Չի սահմանվում
Ժամկետանց մայր գումարի տույժ
0.1% օրական
Ժամկետանց տոկոսի տույժ
0.13% օրական

*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

**Վարկառույի դիմումի հիման վրա կարող է հաստատվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված, ինչի որոշումը իրականացվում է վարկային կոմիտեի կողմից։

Վարկն ամբողջությամբ մարելուց հետո, գրավի առարկան վերադարձվում է գրավատուին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:


Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմում-հայտ
Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ)
Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք (բնօրինակ)
Այլ փաստաթղթեր
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, Վարկային կազմակերպությունը Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել։
Հաճախորդը իրավունք ունի Վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Որոշման կայացման առավելագույն ժամկետը
վարկային հայտի ներկայացման օրը
Հաճախորդին որոշման մասին տեղեկացման ժամկետը
վարկային հայտի ներկայացման օրը
Վարկի տրամադրման ժամկետը
վարկային հայտի ներկայացման օրը
Վարկի մերժման գործոններ
վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը, պահանջվող փաստաթղթերը կամ տեղեկատվությունը չներկայացնելը, անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները, գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը, հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ՈՒՎԿ-ին տրամադրված/հայտարարված տեղեկությունները, հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, Էլեկտրոնային փոստի բացակայությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am Էլ․ հասցեով, ինչպես նաև այցելելով մեր գրասենյակ՝ ՀՀ ք․ Երևան Արշակունյաց 67 հասցեով։

Թարմացվել է` 2021/04/27 11:29