Տեղեկատվական ամփոփագիր

Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր՝ եկամտի հիմնավորմամբ

Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նպատակը
Այլ
Վարկառու
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը վարկի վերջնական մարման օրը չի գերազանցում 63 տարեկանը
Գլխավոր վարկային պայմանագիր
Կարող է կնքվել, գրավի գնահատված շուկայական արժեքի 80% չափով
Վարկի տրամադրման մեթոդ
Կանխիկ
Անկանխիկ
Վարկի գումար և արժույթ
1,000,000-50,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
48-60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
18%
Տարեկան փաստացի տոկոսադրույք*
26.52%-32.79%
Վարկի և տոկոսագումարների մարումներ
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված**
Այո
Գրավի տեսակ
Անշարժ գույք (բնակելի/հասարակական նշանակության անշարժ գույք, առանձնացված հողատարածք): Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան քաղաքում: Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքերը որպես գրավի առարկա հանդիսանալու որոշումը կայացվում է վարկային կոմիտեի կողմից:
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ
1. պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)
2. անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում
3. չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում
4. առանձնատունը չպետք է ունենա ընդհանուր բակային տարածք, ընդհանուր կամ համատեղ սեփականություն այլ գույքերի հետ
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Մինչև 15,000,000 ՀՀ դրամը (ներառյալ) վարկերի դեպքում՝ չի սահմանվում։ 15,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում՝ 3% վաղաժամկետ մարվող վարկի գումարից, եթե վաղաժամկետ մարվող գումարը գերազանցում է վաղաժամկետ մարման պահին հաջորդող 6 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։
Ապահովագրություն
Վարկառուի/Համավարկառուի դժբախտ պատահարի հետևանքով կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից ապահովագրություն, գրավի առարկայի ապահովագրություն, որոնք կարող են պահանջվել ՈՒՎԿ֊ի կողմից։
Երաշխավորություն/Համավարկառու
ՈՒՎԿ֊ն անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն կամ համավարկառու։
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
Գրավադրվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքի մինչև 70%-ի չափով։
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար
վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 0.3%
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
Վարկի գումարի 2%
Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար
2000 ՀՀ դրամ
Գրավի առարկայի գնահատում
Գրավի առարկան գնահատվում է ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Որոնց ցանկը ներկայացված է հետևյալ հղմամբ։ Գնահատողների ցանկ
Ժամկետանց մայր գումարի տույժ
0.1% օրական
Ժամկետանց տոկոսի տույժ
0.13% օրական

*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

**Վարկառույի դիմումի հիման վրա կարող է հաստատվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված, ինչի որոշումը իրականացվում է վարկային կոմիտեի կողմից։


Եկամուտների կազմը և դրանց կշիռները
Մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող ՀՀ հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը),
100%
Վարձակալությունից ստացված եկամուտ, որը ստացվել է վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն 3 ամիսների ընթացքում և հիմնավորված է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագր(եր)ով։
100%
Կենսաթոշակ` երկարամյա ծառայության (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմինների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն), կերակրողին կորցնելու և այլն (բացառությամբ տարիքային և հաշմանդամության կենսաթոշակի)
100%
Պետական գանձապետական պարտատոմսերում, ՀՀ ԿԲ արժեթղթերում, այլ արժեթղթերում ներդրումներից ստացված եկամուտներ` վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում
100%
Վերջին հաշվետու տարվա ընթացքում վարկառուի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ, որոնք հիմնավորված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով, սակայն հիմնավորված են ներքին հաշվառման փաստաթղթերով:
100%
Վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ստացված փոխանցումներ, եթե դրանք ստացվել են նվազագույնը 3 անգամ
100%
Այլ եկամուտներ` ընդունելի վարկային կազմակերպության համար
մինչև 100%
Անհրաժեշտ փաստաթղթեր
Դիմում (սահմանված ձևով)
Դիմումատուի անձնագիր և ՀԾՀ
Երաշխավորի/ների և համավարկառու(ներ)-ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ
Գրավադրվող գույքի բոլոր սեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ
Գրավադրվող գույքի սեփականության վկայականը
Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքերը(անհրաժեշտության դեպքում)
Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո)
Անշարժ գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպությունների , ընդ որում մինչև վարկի հաստատումը պահանջվում է նախնական գնահատման ակտ, վարկի տրամադրման հաստատման որոշման առկայության դեպքում ՝ վերջնական գնահատման ակտ)
Եկամուտը հավաստող փաստաթղթեր
Այլ փաստաթղթեր
Հաճախորդի ընտանիքի անդամների անձանց հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, մինչև 15 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։ 
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: 
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրավի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
Վարկառուն կարող է զրկվել գույքի (բնակարանի կամ տան) նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21:
Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով:
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։
Գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, Վարկային կազմակերպությունը Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել։
Հաճախորդը իրավունք ունի Վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Գրավի պայմանագրի վավերացում
ՀՀ նոտարական գրասենյակներ 15 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում
ՀՀ կադաստրի կոմիտե 27 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում
ՀՀ կադաստրի կոմիտե 10 500 ՀՀ դրամ
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից
5 000 - 20 000 ՀՀ դրամ
Վարկի մերժման գործոններ
բացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ
Որոշման կայացման առավելագույն ժամկետը
վարկային հայտի ներկայացման օրը
Հաճախորդին որոշման մասին տեղեկացման ժամկետը
վարկային հայտի ներկայացման օրը
Վարկի տրամադրման ժամկետը
վարկային հայտի ներկայացման օրը
Վարկի մերժման գործոններ
վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը, պահանջվող փաստաթղթերը կամ տեղեկատվությունը չներկայացնելը, անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները, գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը, հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ՈՒՎԿ-ին տրամադրված/հայտարարված տեղեկությունները, հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, Էլեկտրոնային փոստի բացակայությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am Էլ․ հասցեով, ինչպես նաև այցելելով մեր գրասենյակ՝ ՀՀ ք․ Երևան Արշակունյաց 67 հասցեով։

Թարմացվել է` 2021/04/27 11:29

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: