Սպառողների իրավունքները

Հարգելի Սպառողներ՝

Մեր կողմից սպառողների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման (արձագանքման) գործընթացը կարգավորվում է «Օկ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի կողմից հաստատված՝ «Հաճախորդների բողոք պահանջների քննության ընթացակարգով» ներքին կարգով:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։

Ի՞նչ անել, եթե բողոք ունեք

Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներ են համարվում այն բողոք պահանջները, որոնք ներկայացվում են ֆիզիկական անձ հաճախորդի կողմից մեր դեմ, կապված են մեր ծառայությունների հետ և պարունակում են 10 մլն. դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ www.fsm.am պաշտոնական կայքում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներին առնչվող հարցերով կարող եք դիմել ՈՒՎԿ Գլխամասային գրասենյակ կամ զանգահարել (060) 777-333 հեռախոսահամարով:

Ուշադրություն`

  • Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Օկ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճեները: Նշված օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ www.arlis.am։

Դիմում–բողոքները և բողոք–պահանջները կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով`

  • առձեռն`ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում,
  • էլեկտրոնային եղանակով` info@okcredit.am էլ. հասցեի միջոցով,
  • փոստային եղանակով` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 67

 

Հաճախորդների բողոք պահանջների քննության ընթացակարգ

Գործարար վարվելակերպի կանոններ

Թարմացվել է` 2021/04/16 11:28