Տեղեկատվական ամփոփագիր
Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի վերավարկավորում՝ առանց եկամտի հիմնավորման
Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․ | |
Պայմաններ | |
Նպատակը |
Այլ |
Վարկառուների խումբ |
1. այլ բանկերում/վարկային կազմակերպություններում անշարժ գույքի գրավով գործող նվազագույնը 3 ամիս սպասարկված գործող պարտավորության/պարտավորությունների տեղափոխում՝ գումարի ավելացման հնարավորությամբ/ կարող է դիտարկվել նաև տարբեր բանկերում/վարկային կազմակերպություններում վարկի սպասարկման ժամկետների հանրագումարը/, ընդ որում սահմանված 6 ամսյա ժամկետը կարող է նվազեցվել Կոմիտեի որոշմամբ2. վարկավորում այն հաճախորդների, ովքեր այլ բանկերում/վարկային կազմակերպություններում ունեցել են նվազագույնը 18 ամիս սպասարկված անշարժ գույքի գրավով վարկ, որի վերջնական մարումը տեղի է ունեցել դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում։3. վերավարկավորումը հնարավոր է իրականացնել վարկառուի հետ փոխկապակցված անձանց անունով: Սույն պայմաններով փոխկապակցված անձ է համարվում վարկառուի ընտանիքի անդամը /հայրը, մայրը, երեխան, ամուսինը, քույրը, եղբայրը/։4. տեղափոխվող վարկերի դեպքում` վարկի հաստատման որոշման կայացումից հետո առավելագույնը 60 օրվա ընթացքում Հաճախորդը տեղափոխվող վարկը կարող է մարել սեփական միջոցներով և տեղափոխել առանց հաջորդող գրավի։ |
Վարկի տրամադրման մեթոդ |
Անկանխիկ
|
Վարկի գումար և արժույթ |
1,000,000-50,000,000 ՀՀ դրամ, ոչ ավել, քան լիկվիդացիոն արժեքի 70% չափով։ |
Վարկի ժամկետ |
48-60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
18% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք* |
28.67%-35.47% |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային |
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված** |
Այո |
Գրավի տեսակ |
Անշարժ գույք (բնակելի/հասարակական նշանակության անշարժ գույք, առանձնացված հողատարածք): Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան քաղաքում: |
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար |
վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 0,4% |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
Վարկի գումարի 2% |
Գրավի առարկայի գնահատում |
Գնահատողների ցանկ «ԱՐՄ ԹՌԱՍԹ» ՍՊԸ, հեռ. +374 (41) 522-050, armtrust22@gmail.com «Բիլիվ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Մաշտոցի պող․ 9-14 շենք, հեռ․՝ +374 (94) 221-111, arm-belive@mail.ru «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ, ՀՀ ք․ Երևան, Վարդանանց փակ․ 8 թիվ 3, հեռ․՝ +374 (43) 588-797, vm-rp@mail.ru «Էմ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 8, հեռ․՝ (+37493) 99-10-89, m-gltd@mail.ru «Ֆինլոու» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 50 բն․ 3, հեռ․՝ (+37410) 50-60-00, (+37460) 74-74-00, finlaw@inbox.ru «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ ՀՀ, ք․ Երևան, Արցախի փողոց 23/6․՝ (+37410) 43-22-76, amintasgroup@mail.ru «Գառդի» ՍՊԸ ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 8․՝ (+37496) 52-05-90, (+37495) 52-05-90 gardiltd@mail.com |
Վերավարկավորման ծախսերը |
Ծախսերը Վարկային կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում Վարկային կազմակերպության կողմից կատարված ծախսերը։ |
Պահանջվող փաստաթղթեր |
|
Դիմում (սահմանված ձևով) |
|
Դիմումատուի անձնագիր և ՀԾՀ |
|
Երաշխավորի/ների և համավարկառու(ներ)-ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ |
|
Գրավադրվող գույքի բոլոր սեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ |
|
Գրավադրվող գույքի սեփականության վկայականը |
|
Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքերը(անհրաժեշտության դեպքում) |
|
Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) |
|
Անշարժ գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպությունների , ընդ որում մինչև վարկի հաստատումը պահանջվում է նախնական գնահատման ակտ, վարկի տրամադրման հաստատման որոշման առկայության դեպքում ՝ վերջնական գնահատման ակտ) |
|
Եկամուտը հավաստող փաստաթղթեր |
|
Այլ փաստաթղթեր |
|
Հաճախորդի ընտանիքի անդամների անձանց հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ |
Ընդհանուր դրույթներ |
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, մինչև 15 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։ |
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ |
Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։ |
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: |
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրավի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։ |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ |
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ |
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։ |
Վարկառուն կարող է զրկվել գույքի (բնակարանի կամ տան) նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները |
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին: |
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։ |
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: |
Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։ |
Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։ |
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով: |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։ |
Գրավի պայմանագրի վավերացում | ՀՀ նոտարական գրասենյակներ 15 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում | ՀՀ կադաստրի կոմիտե 27 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում | ՀՀ կադաստրի կոմիտե 10 500 ՀՀ դրամ |
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից | 5 000 — 20 000 ՀՀ դրամ |
Վարկի մերժման գործոններ | բացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:
Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am
*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
**Վարկառուի դիմումի հիման վրա կարող է հաստատվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված, ինչի որոշումը իրականացվում է վարկային կոմիտեի կողմից։
Վերավարկավորման մնացած պայմանները, որոնք նշված չեն սույն ամփոփագրում՝ սահմանված են Անշարժ գույքի գրավադրմամբ՝ եկամտի և առանց եկամտի հիմնավորմամբ սպառողական վարկերի տեղեկատվական ամփոփագրերում։
Թարմացվել է` 2021/04/27 11:29