Տեղեկատվական ամփոփագիր

Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկերի վերավարկավորում՝ եկամտի հիմնավորմամբ

Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․
Պայմաններ
Նպատակը
Այլ
Վարկառուների խումբ
1. այլ բանկերում/վարկային կազմակերպություններում անշարժ գույքի գրավով գործող նվազագույնը 3 ամիս սպասարկված գործող պարտավորության/պարտավորությունների տեղափոխում՝ գումարի ավելացման հնարավորությամբ/ կարող է դիտարկվել նաև տարբեր բանկերում/վարկային կազմակերպություններում վարկի սպասարկման ժամկետների հանրագումարը/, ընդ որում սահմանված 6 ամսյա ժամկետը կարող է նվազեցվել Կոմիտեի որոշմամբ
2. վարկավորում այն հաճախորդների, ովքեր այլ բանկերում/վարկային կազմակերպություններում ունեցել են նվազագույնը 18 ամիս սպասարկված անշարժ գույքի գրավով վարկ, որի վերջնական մարումը տեղի է ունեցել դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում։
3. վերավարկավորումը հնարավոր է իրականացնել վարկառուի հետ փոխկապակցված անձանց անունով: Սույն պայմաններով փոխկապակցված անձ է համարվում վարկառուի ընտանիքի անդամը /հայրը, մայրը, երեխան, ամուսինը, քույրը, եղբայրը/։
4. տեղափոխվող վարկերի դեպքում` վարկի հաստատման որոշման կայացումից հետո առավելագույնը 60 օրվա ընթացքում Հաճախորդը տեղափոխվող վարկը կարող է մարել սեփական միջոցներով և տեղափոխել առանց հաջորդող գրավի։
Վարկի տրամադրման մեթոդ
Անկանխիկ
Վարկի գումար և արժույթ
1,000,000-50,000,000 ՀՀ դրամ, ոչ ավել, քան լիկվիդացիոն արժեքի 70% չափով։
Վարկի ժամկետ
48-60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
17%
Տարեկան փաստացի տոկոսադրույք*
22.43%-28.04%
Վարկի և տոկոսագումարների մարումներ
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված**
Այո
Գրավի տեսակ
Անշարժ գույք (բնակելի/հասարակական նշանակության անշարժ գույք, առանձնացված հողատարածք): Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան քաղաքում:
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար
Վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 0,2%
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
Վարկի գումարի 1%
Գրավի առարկայի գնահատում

Գնահատողների ցանկ

«ԱՐՄ ԹՌԱՍԹ» ՍՊԸ,  հեռ. +374 (41) 522-050, armtrust22@gmail.com

«Բիլիվ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Մաշտոցի պող․ 9-14 շենք, հեռ․՝ +374 (94) 221-111arm-belive@mail.ru

«Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ, ՀՀ ք․ Երևան, Վարդանանց փակ․ 8 թիվ 3, հեռ․՝ +374 (43) 588-797vm-rp@mail.ru

«Էմ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 8, հեռ․՝ (+37493) 99-10-89m-gltd@mail.ru

«Ֆինլոու» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 50 բն․ 3, հեռ․՝ (+37410) 50-60-00(+37460) 74-74-00finlaw@inbox.ru

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ ՀՀ, ք․ Երևան, Արցախի փողոց 23/6․՝ (+37410) 43-22-76amintasgroup@mail.ru

«Գառդի» ՍՊԸ ՀՀ,  ք․ Երևան, Թումանյան 8․՝ (+37496) 52-05-90(+37495) 52-05-90 gardiltd@mail.com

Վերավարկավորման ծախսերը
Ծախսերը Վարկային կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում Վարկային կազմակերպության կողմից կատարված ծախսերը։
Պահանջվող փաստաթղթեր
Դիմում (սահմանված ձևով)
Դիմումատուի անձնագիր և ՀԾՀ
Երաշխավորի/ների և համավարկառու(ներ)-ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ
Գրավադրվող գույքի բոլոր սեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ
Գրավադրվող գույքի սեփականության վկայականը
Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքերը(անհրաժեշտության դեպքում)
Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո)
Անշարժ գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպությունների , ընդ որում մինչև վարկի հաստատումը պահանջվում է նախնական գնահատման ակտ, վարկի տրամադրման հաստատման որոշման առկայության դեպքում ՝ վերջնական գնահատման ակտ)
Եկամուտը հավաստող փաստաթղթեր
Այլ փաստաթղթեր
Հաճախորդի ընտանիքի անդամների անձանց հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ
Ընդհանուր դրույթներ
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, մինչև 15 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրավի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝
`
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
Վարկառուն կարող է զրկվել գույքի (բնակարանի կամ տան) նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21:
Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով:
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։
Գրավի պայմանագրի վավերացում
ՀՀ նոտարական գրասենյակներ 15 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում
ՀՀ կադաստրի կոմիտե 27 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում
ՀՀ կադաստրի կոմիտե 10 500 ՀՀ դրամ
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից
5 000 – 20 000 ՀՀ դրամ
Վարկի մերժման գործոններ
բացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ

Վարկային պատմության էություը և կարևորությունը

Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանասկան պարտավորությունները և դրանց կատարման պատմությունը: Վարկային պատմությունը  արտացոլում է հաճախորդի գործող, մարված վարկերի, տրված երաշխավությունների և դրանից բխող վճարումների, ժամկետանց վարկերի և երաշխավությունների, տույժ և տուգանքների   մասին տեղեկատվության հարցմանը նախորդող  վերջին 5  տարիների համար:

Վարկային պատմությունը ձևավորվում է ըստ հետևյալ տեղեկատվությունների՝

  • Անձի ստացած ֆինանսավորումները, քանակը և գումարը, յուրաքանչյուրի տեսակը և ժամկետները, անվանական տոկոսադրույքը։
  • Ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Ֆինանսական պարտավորություններից բխող մարումների կատարման պարտաճանաչություն(օրինակ՝ ժամանակին են վճարվել վարկի մայր գումարն ու տոկոսները, թէ՝ ոչ)։
  • Այլ անձանց տրամադրված երաշխավորություններ, դրանց քանակից և գումարից , երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից
  • Ֆինանսական պարտավորությունների (վարկեր, երաշխավորություններ) մասով առկա ժամկետանց գումարների/օրերի առկայությունից, հաշվեգրված տույժ, տուգանքների առակայությունից
  • Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից
  • Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն ինչպես օրինակ՝ էթնիկական պատկանելիության, քաղաքական և կրոնական հայացքների, սոցիալական և առողջական վիճակի և այլնի մասին:
  • Վարկային պատմությունը կարևոր է վարկի և երաշխավորության դիմելու ժամանակ, քանի որ վարկային պատմությունը ցույց է տալիս  Ձեր վարկային վարքագիծը, ուստի վարկային պատմությամբ գնահատվում է, թե  որքանով եք Դուք պատասխանատու՝ որպես վարկառու:

Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ՝ ապագայում վարկի համար դիմելու ժամանակ:

Մանրամասները՝

abcfinance.am և acra.am

Վարկային սքոր գնահատականի էությունը,կարևորությունը, տեսակները

Վարկային սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության, վիճակագրական վերլուծության արդյունքում հաշվարկված վարկային ռիսկի(վարկարժանության) թվային գնահատականն է:

Վարկային սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են՝ հաճախորդի վարկային պատմությունը, գործող վարկերի քանակը, գումարը, տեսակը, տրամադրված երաշխավորությունների քանակը, գումարը, պարտավորությունների պարտաճանաչ իրականացումը, նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը:

 Եթե չեք ունեցել վարկ,ապա չեք կարող ունենալ սքոր գնահատական:

Վարկային պատմության  հարցումը կարող է ազդել վարկային սոքր գնահատականի վրա (կարող է իջեցնել գնահատականը), որն էլ կարող է խոչընդոտել վարկի հաստատմանը:

Յուրաքանչյուր անգամ  «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից հարցում կատարելու դեպքում՝ կախված հարցման տեսակից, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա , մանրամասները ստորև՝

Վարկային հարցման նպատակ                                                                                                                         Վարկային հարցման ենթանպատակ       Ազդեցությունը վարկային սքորի վրա
Նոր վարկային դիմում                                                                     Նվազեցնում է
Երաշխավոր անձ                  նոր վարկային դիմում                        Նվազեցնում է
Փոխկապացված անձ               

-գործող վարկառու

-փոխկապակցված անձի մոնիթորինգ 

                          

Չի ազդում    
Գործող վարկի մոնիթորինգ Չի ազդում    
Երաշխավոր անձ                  

-գործող վարկ

-գործող երաշխավորի մոնիթորին                                                        

                                          

Չի ազդում    
Այլ բանկային ծառայություններ                                                         Չի ազդում    

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր է վարկի ստացման համար, քանի որ բանկը և վարկային կազմակերպությունները վարկային պատմության և սքորի հիման վրա գնահատում է հաճախորդի վարկունակությունը և վարկարժանությունը:

«ՕԿ Կրեդիտ » ՈՒՎԿ ՍՊԸ-ն հաճախորդի վարկարժանությունը գնահատելու համար կիրառում է ՖԱՅԿՈ Սքոր և համակարգով:

Ինչպես բարելավել վարկային պատմությունը և սքոր գնահատականը

Վարկային պատմության և սքոր գնահատականը բարելավվելու համար անհրաժեշտ է մարել գործող ժամկետանց պարտավորությունները, մարումները կատարել պարտաճանաչ սահմանաված գրաֆիկի համապատասխան, մարել գործող վարկերը մասամբ կամ ամբողջությամբ՝ թեթևացնելով վարկային բեռը, նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովել այս մասով ժամկետանց պարտավորությունների մարումը: Ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները բացառել: Հաճախակի չդիմել  նոր վարկերի ստացման համար։

Անվստահելի անձանց համար չդառնալ երաշխավոր: Ճիշտ կառավարել Ձեր վարկային բեռը, այն համադրել ընթացիկ եկամուտների հետ:

Մանրամասները՝

abcfinance.am և acra.am

Սխալ կամ թերի վարկային պատմության շտկում

Եթե Վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել  համապատասխան գրավոր դիմումով՝  վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով  կամ էլեկտրոնային եղանակով ՝ առցանց ռեժիմում ԻՄ ԱՔՌԱ անձնական  գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ  հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման  և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը  սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասները՝

abcfinance.am և acra.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.amՁեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am

*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

**Վարկառուի դիմումի հիման վրա կարող է հաստատվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված, ինչի որոշումը իրականացվում է վարկային կոմիտեի կողմից։

 

Վերավարկավորման մնացած պայմանները, որոնք նշված չեն սույն ամփոփագրում՝ սահմանված են Անշարժ գույքի գրավադրմամբ՝ եկամտի և առանց եկամտի հիմնավորմամբ սպառողական վարկերի տեղեկատվական ամփոփագրերում։
Եկամուտների կազմը և դրանց կշիռները
Մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող ՀՀ հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը),
100%
Վարձակալությունից ստացված եկամուտ, որը ստացվել է վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն 3 ամիսների ընթացքում և հիմնավորված է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագր(եր)ով։
100%
Կենսաթոշակ` երկարամյա ծառայության (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմինների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն), կերակրողին կորցնելու և այլն (բացառությամբ տարիքային և հաշմանդամության կենսաթոշակի)
100%
Պետական գանձապետական պարտատոմսերում, ՀՀ ԿԲ արժեթղթերում, այլ արժեթղթերում ներդրումներից ստացված եկամուտներ` վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում
100%
Վերջին հաշվետու տարվա ընթացքում վարկառուի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ, որոնք հիմնավորված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով, սակայն հիմնավորված են ներքին հաշվառման փաստաթղթերով:
100%
Վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ստացված փոխանցումներ, եթե դրանք ստացվել են նվազագույնը 3 անգամ
100%
Այլ եկամուտներ` ընդունելի վարկային կազմակերպության համար
մինչև 100%
Թարմացվել է` 2021/04/27 11:29

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Գնահատողների ցանկ

«Էմ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 8, հեռ․՝ (+37493) 99-10-89m-gltd@mail.ru

«Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ, ՀՀ ք․ Երևան, Վարդանանց փակ․ 8 թիվ 3, հեռ․՝ +374 (43) 588-797vm-rp@mail.ru

«Բիլիվ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Մաշտոցի պող․ 9-14 շենք, հեռ․՝ +374 (94) 221-111arm-belive@mail.ru

«Ֆինլոու» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 50 բն․ 3, հեռ․՝ (+37410) 50-60-00(+37460) 74-74-00finlaw@inbox.ru

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ ՀՀ, ք․ Երևան, Արցախի փողոց 23/6․՝ (+37410) 43-22-76amintasgroup@mail.ru