Տեղեկատվական ամփոփագիր
Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․ | |
Պայմաններ |
|
Նպատակը |
Այլ |
Վարկառու |
18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը վարկի վերջնական մարման օրը չի գերազանցում 63 տարեկանը |
Գլխավոր վարկային պայմանագիր |
Կարող է կնքվել, գրավի գնահատված շուկայական արժեքի 80% չափով |
Վարկի տրամադրման մեթոդ |
Անկանխիկ
|
Վարկի գումար և արժույթ |
1,000,000-50,000,000 ՀՀ դրամ, ոչ ավել, քան լիկվիդացիոն արժեքի 70% չափով։ |
Վարկի ժամկետ |
48-60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
19% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք* |
32.41%-39.69% |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային |
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված** |
Այո |
Գրավի տեսակ |
Անշարժ գույք (բնակելի/հասարակական նշանակության անշարժ գույք, առանձնացված հողատարածք): Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան քաղաքում: Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքերը որպես գրավի առարկա հանդիսանալու որոշումը կայացվում է վարկային կոմիտեի կողմից: |
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ |
1. պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)2. անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում3. չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում4. առանձնատունը չպետք է ունենա ընդհանուր բակային տարածք, ընդհանուր կամ համատեղ սեփականություն այլ գույքերի հետ |
Վարկի վաղաժամկետ մարման տույժ |
Մինչև 15,000,000 ՀՀ դրամը (ներառյալ) վարկերի դեպքում՝ չի սահմանվում։ 15,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում՝ 3% վաղաժամկետ մարվող վարկի գումարից, եթե վաղաժամկետ մարվող գումարը գերազանցում է վաղաժամկետ մարման պահին հաջորդող 6 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը։ |
Ապահովագրություն |
Վարկառուի/Համավարկառուի դժբախտ պատահարի հետևանքով կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից ապահովագրություն, գրավի առարկայի ապահովագրություն, որոնք կարող են պահանջվել ՈՒՎԿ֊ի կողմից։ |
Երաշխավորություն/Համավարկառու |
ՈՒՎԿ֊ն անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն կամ համավարկառու։ |
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։ |
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար |
վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 0.5% |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
Վարկի գումարի 3% |
Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար |
2000 ՀՀ դրամ |
Գրավի առարկայի գնահատում |
Գրավի առարկան գնահատվում է ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Որոնց ցանկը ներկայացված է հետևյալ հղմամբ։
|
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
Ժամկետանց տոկոսի տույժ |
0.13% օրական |
Պահանջվող փաստաթղթեր |
|
Դիմում (սահմանված ձևով) |
|
Դիմումատուի անձնագիր և ՀԾՀ |
|
Երաշխավորի/ների և համավարկառու(ներ)-ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ |
|
Գրավադրվող գույքի բոլոր սեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ |
|
Գրավադրվող գույքի սեփականության վկայականը |
|
Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքերը(անհրաժեշտության դեպքում) |
|
Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) |
|
Անշարժ գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպությունների , ընդ որում մինչև վարկի հաստատումը պահանջվում է նախնական գնահատման ակտ, վարկի տրամադրման հաստատման որոշման առկայության դեպքում ՝ վերջնական գնահատման ակտ) |
|
Եկամուտը հավաստող փաստաթղթեր |
|
Այլ փաստաթղթեր |
|
Հաճախորդի ընտանիքի անդամների անձանց հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ |
Ընդհանուր դրույթներ |
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, մինչև 15 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։ |
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ |
Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։ |
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: |
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրավի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։ |
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։ |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ |
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ |
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։ |
Վարկառուն կարող է զրկվել գույքի (բնակարանի կամ տան) նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները |
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին: |
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։ |
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: |
Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։ |
Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։ |
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով: |
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։ |
Գրավի պայմանագրի վավերացում | ՀՀ նոտարական գրասենյակներ 15 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում | ՀՀ կադաստրի կոմիտե 27 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում | ՀՀ կադաստրի կոմիտե 10 500 ՀՀ դրամ |
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից | 5 000 — 20 000 ՀՀ դրամ |
Վարկի մերժման գործոններ | բացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:
Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am
*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
**Վարկառուի դիմումի հիման վրա կարող է հաստատվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված, ինչի որոշումը իրականացվում է վարկային կոմիտեի կողմից։
Թարմացվել է` 2021/04/27 11:29