Տեղեկատվական ամփոփագիր
Ոսկու գրավով ապահովված վարկեր
Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․ | |
Պայմաններ |
|
Նպատակը |
Սպառողական |
Վարկառու |
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման օրը չի գերազանցում 65 տարեկանը |
Վարկի տրամադրման մեթոդ |
Անկանխիկ |
Վարկի գումար և արժույթ |
30.000-5.000.000 ՀՀ դրամ, ոչ ավել, քան գնահատված արժեքի 100% չափով։ |
Վարկի ժամկետ |
1-12 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
20% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք* |
20,74-20,75% |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Մայր գումարի վճարումը ժամկետի վերջում` հաշվարկվող տոկոսների ամենամսյա վճարման և վարկի ժամկետի վերջում մայր գումարի մարման եղանակ, հաշվարկվող տոկոսները վարկը ստանալու պահին, իսկ վարկի մայր գումարը ժամկետի վերջում մարման եղանակ |
Գրավի տեսակ |
Ոսկյա իրեր |
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ |
1. Գրավի առարկա կարող են հանդիսանալ ոսկու ստանդարտացված ձուլակտորները, ոսկյա զարդերը, ոսկու ջարդոնը:2. Ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների, ոսկյա իրերին ամրացված թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի դիմաց վարկավորում չի իրականացվում:3. Սպիտակ ոսկին գրավի առարկա կարող է հանդիսանալ |
Վարկի վաղաժամկետ մարման տույժ |
Չի սահմանվում |
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։ |
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար |
Չի սահմանվում |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար |
Չի սահմանվում |
Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար |
Չի սահմանվում |
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
Ժամկետանց տոկոսի տույժ |
0.13% օրական |
Պահանջվող փաստաթղթեր | |
Դիմում-հայտ | |
Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ) | |
Հանրային ծառայությունների համարանիշ (սոց. քարտ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք (բնօրինակ) | |
Այլ փաստաթղթեր |
Ընդհանուր դրույթներ |
Գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը |
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։ |
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ |
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։ |
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: |
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։ |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ |
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ /առկայության դեպքում/ և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։ |
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: Ընդ որում, Վարկային կազմակերպությունը Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել։ |
Հաճախորդը իրավունք ունի Վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ. փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։ |
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլեկտրոնային փոստի միջոցով: |
Որոշման կայացման առավելագույն ժամկետը | վարկային հայտի ներկայացման օրը |
Հաճախորդին որոշման մասին տեղեկացման ժամկետը | վարկային հայտի ներկայացման օրը |
Վարկի տրամադրման ժամկետը | վարկային հայտի ներկայացման օրը |
Վարկի մերժման գործոններ | վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը, պահանջվող փաստաթղթերը կամ տեղեկատվությունը չներկայացնելը, անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները, գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը, հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ՈՒՎԿ-ին տրամադրված/հայտարարված տեղեկությունները, հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, Էլեկտրոնային փոստի բացակայությունը |
Վարկային պատմության էություը և կարևորությունը
Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանասկան պարտավորությունները և դրանց կատարման պատմությունը: Վարկային պատմությունը արտացոլում է հաճախորդի գործող, մարված վարկերի, տրված երաշխավությունների և դրանից բխող վճարումների, ժամկետանց վարկերի և երաշխավությունների, տույժ և տուգանքների մասին տեղեկատվության հարցմանը նախորդող վերջին 5 տարիների համար:
Վարկային պատմությունը ձևավորվում է ըստ հետևյալ տեղեկատվությունների՝
- Անձի ստացած ֆինանսավորումները, քանակը և գումարը, յուրաքանչյուրի տեսակը և ժամկետները, անվանական տոկոսադրույքը։
- Ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվություն։
- Ֆինանսական պարտավորություններից բխող մարումների կատարման պարտաճանաչություն(օրինակ՝ ժամանակին են վճարվել վարկի մայր գումարն ու տոկոսները, թէ՝ ոչ)։
- Այլ անձանց տրամադրված երաշխավորություններ, դրանց քանակից և գումարից , երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից
- Ֆինանսական պարտավորությունների (վարկեր, երաշխավորություններ) մասով առկա ժամկետանց գումարների/օրերի առկայությունից, հաշվեգրված տույժ, տուգանքների առակայությունից
- Չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից
- Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տեղեկատվություն ինչպես օրինակ՝ էթնիկական պատկանելիության, քաղաքական և կրոնական հայացքների, սոցիալական և առողջական վիճակի և այլնի մասին:
- Վարկային պատմությունը կարևոր է վարկի և երաշխավորության դիմելու ժամանակ, քանի որ վարկային պատմությունը ցույց է տալիս Ձեր վարկային վարքագիծը, ուստի վարկային պատմությամբ գնահատվում է, թե որքանով եք Դուք պատասխանատու՝ որպես վարկառու:
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ՝ ապագայում վարկի համար դիմելու ժամանակ:
Մանրամասները՝
Վարկային սքոր գնահատականի էությունը,կարևորությունը, տեսակները
Վարկային սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության, վիճակագրական վերլուծության արդյունքում հաշվարկված վարկային ռիսկի(վարկարժանության) թվային գնահատականն է:
Վարկային սքոր գնահատականի վրա ազդող գործոններն են՝ հաճախորդի վարկային պատմությունը, գործող վարկերի քանակը, գումարը, տեսակը, տրամադրված երաշխավորությունների քանակը, գումարը, պարտավորությունների պարտաճանաչ իրականացումը, նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը:
Եթե չեք ունեցել վարկ,ապա չեք կարող ունենալ սքոր գնահատական:
Վարկային պատմության հարցումը կարող է ազդել վարկային սոքր գնահատականի վրա (կարող է իջեցնել գնահատականը), որն էլ կարող է խոչընդոտել վարկի հաստատմանը:
Յուրաքանչյուր անգամ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից հարցում կատարելու դեպքում՝ կախված հարցման տեսակից, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա , մանրամասները ստորև՝
Վարկային հարցման նպատակ | Վարկային հարցման ենթանպատակ | Ազդեցությունը վարկային սքորի վրա |
Նոր վարկային դիմում | Նվազեցնում է | |
Երաշխավոր անձ | նոր վարկային դիմում | Նվազեցնում է |
Փոխկապացված անձ | -գործող վարկառու -փոխկապակցված անձի մոնիթորինգ
| Չի ազդում |
Գործող վարկի մոնիթորինգ | Չի ազդում | |
Երաշխավոր անձ | -գործող վարկ -գործող երաշխավորի մոնիթորին
| Չի ազդում |
Այլ բանկային ծառայություններ | Չի ազդում |
Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր է վարկի ստացման համար, քանի որ բանկը և վարկային կազմակերպությունները վարկային պատմության և սքորի հիման վրա գնահատում է հաճախորդի վարկունակությունը և վարկարժանությունը:
«ՕԿ Կրեդիտ » ՈՒՎԿ ՍՊԸ-ն հաճախորդի վարկարժանությունը գնահատելու համար կիրառում է ՖԱՅԿՈ Սքոր և սեփական սքորինգային համակարգերը:
Ինչպես բարելավել վարկային պատմությունը և սքոր գնահատականը
Վարկային պատմության և սքոր գնահատականը բարելավվելու համար անհրաժեշտ է մարել գործող ժամկետանց պարտավորությունները, մարումները կատարել պարտաճանաչ սահմանաված գրաֆիկի համապատասխան, մարել գործող վարկերը մասամբ կամ ամբողջությամբ՝ թեթևացնելով վարկային բեռը, նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը, գումարը, ինչպես նաև առկայության դեպքում ապահովել այս մասով ժամկետանց պարտավորությունների մարումը: Ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները բացառել: Հաճախակի չդիմել նոր վարկերի ստացման համար։
Անվստահելի անձանց համար չդառնալ երաշխավոր: Ճիշտ կառավարել Ձեր վարկային բեռը, այն համադրել ընթացիկ եկամուտների հետ:
Մանրամասները՝
Սխալ կամ թերի վարկային պատմության շտկում
Եթե Վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմումով՝ վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով ՝ առցանց ռեժիմում ԻՄ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Մանրամասները՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.amՁեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:
Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am
*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
**Վարկառուի դիմումի հիման վրա կարող է հաստատվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված, ինչի որոշումը իրականացվում է վարկային կոմիտեի կողմից։
Վարկն ամբողջությամբ մարելուց հետո, գրավի առարկան վերադարձվում է գրավատուին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Թարմացվել է` 2023/11/10 11:29