Տեղեկատվական ամփոփագիր
Ոսկյա և ադամանդյա իրերի
գրավադրմամբ սպառողական վարկերի
Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․ | |
Պայմաններ |
|
Նպատակը |
Այլ |
Վարկառու |
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման օրը չի գերազանցում 65 տարեկանը |
Գլխավոր վարկային պայմանագիր |
Կարող է կնքվել, գրավի գնահատված շուկայական արժեքի մինչև 90% չափով |
Վարկի տրամադրման մեթոդ |
Անկանխիկ |
Վարկի գումար և արժույթ |
50,000- 2,000,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ |
6-36 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
24% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք* |
34,58-34,79% |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային |
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված** |
Այո |
Գրավի տեսակ |
Ադամանդյա իրեր |
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ |
Գրավի առարկա կարող են հանդիսանալ ոսկյա(նաև սպիտակ ) իրեր կամ զարդեր ՝ադամանդե քարերով , ադամանդՈսկյա իրերին ամրացված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դիմաց , ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների դիմաց վարկավորում չի իրականացվում , բացառությամբ ադամանդի Ադամանդե քարերը համարվում են ընդունելի սկսած 0․1 կառատից(CT) |
Վարկի վաղաժամկետ մարման տույժ |
Չի կիրառվում |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն |
Գրավադրվող գույքի շուկայական արժեքի մինչև 90%-ի չափով։ |
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։ |
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար |
Վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 0.5%, ամսական անհավասարաչափ մարումներով (նվազող գրաֆիկով) |
Գրավի առարկայի գնահատում |
Գրավի առարկան գնահատվում է ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող <<Դալմոնդ>> ՍՊԸ (ՀՀ, ք Երևան , Խորենացի 24, նոր 8/2 հարկ 8 սենյակ) մասնագիտացված կազմակերպության կողմից։ |
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
Ժամկետանց տոկոսի տույժ |
0.13% օրական |
Պահանջվող փաստաթղթեր |
|
Դիմում (սահմանված ձևով) |
|
Դիմումատուի անձնագիր և ՀԾՀ |
|
Գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպության) |
|
Անհրաժեշտության դեպքում ե կամուտը հավաստող փաստաթղթեր |
|
Այլ փաստաթղթեր |
Ընդհանուր դրույթներ |
||||
1. Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, մինչև 15 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները |
||||
2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։ |
||||
3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։ |
||||
4. Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ: |
||||
5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։ |
||||
6. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: |
||||
7. Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց |
||||
8. Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։ |
||||
9. Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։ |
||||
10. Վարկառուն կարող է զրկվել գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները |
||||
11. Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին: |
||||
12. Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։ |
||||
13. Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21: |
||||
14. Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։ |
||||
15. Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։ |
||||
16. Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով: |
||||
17. Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։ |
||||
18. Վարկի մերժման գործոններ |
բացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:
Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am Էլ․ հասցեով, ինչպես նաև այցելելով մեր գրասենյակ՝ ՀՀ ք․ Երևան Արշակունյաց 67 հասցեով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:
Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am Էլ․ հասցեով, ինչպես նաև այցելելով մեր գրասենյակ՝ ՀՀ ք․ Երևան Արշակունյաց 67 հասցեով։
Հաստատվել է 01.06.2023թ