Տեղեկատվական ամփոփագիր

Առևտրային վարկեր

Վարկը տրամադրվում է «ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ (այսուհետ՝ ՈՒՎԿ և/կամ Վարկային կազմակերպություն) կողմից ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Հաճախորդ) ներքոհիշյալ պայմաններով․
Պայմաններ
Նպատակը
Առևտրային
Վարկառու
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, գյուղատնտեսությամբ զբաղվող 18 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը վարկի վերջնական մարման օրը չի գերազանցում 63 տարեկանը
Գլխավոր վարկային պայմանագիր
Կարող է կնքվել, գրավի գնահատված շուկայական արժեքի 80% չափով
Վարկի տրամադրման մեթոդ
Անկանխիկ
Վարկի գումար և արժույթ
1,000,000-100,000,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
48-60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք
17%
Տարեկան փաստացի տոկոսադրույք*
22.7%-22.9%
Վարկի և տոկոսագումարների մարումներ
Ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված**
Այո
Գրավի տեսակ
Անշարժ և/կամ շարժական գույք
Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ
•Անշարժ գույք (բնակելի/հասարակական նշանակության անշարժ գույք, առանձնացված հողատարածք): Գրավի առարկա կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան քաղաքում: Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքերը որպես գրավի առարկա հանդիսանալու որոշումը կայացվում է վարկային կոմիտեի կողմից:
•Ամերիկյան, Եվրոպական, Ճապոնական, Հարավ-Կորեական, արտադրության ավտոմեքենաների դեպքում մինչև 15 տարի արտադրության ժամկետը չգերազանցող, իսկ Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում մինչև 3 տարի արտադրության ժամկետը չգերազանցող ավտոմեքենաներ:
 
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
————————————-
Ապահովագրություն
Ավտոմեքենայի գրավադրման դեպքում Գրավի առարկայի ֆիզիկական վնաս և հափշտակություն ռիսկերից (ԿԱՍԿՈ) ապահովագրություն՝ գնահատված շուկայական արժեքի լրիվ չափով, Վարկի գործողության ամբողջ ժամանակաշրջանի համար
Երաշխավորություն/Համավարկառու
ՈՒՎԿ֊ն անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն կամ համավարկառու։
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
Գրավադրվող գույքի լիկվիդացիոն արժեքի մինչև 60%-ի չափով։
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար
Վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ 0,2%, ամսական անհավասարաչափ մարումներով (նվազող գրաֆիկով)
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
————————-
Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար
————————-
Գրավի առարկայի գնահատում
Գրավի առարկան գնահատվում է ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Որոնց ցանկը ներկայացված է ստորև՝

Գնահատողների ցանկ

«Բիլիվ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Մաշտոցի պող․ 9-14 շենք, հեռ․՝ +374 (94) 221-111arm-belive@mail.ru

«Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ, ՀՀ ք․ Երևան, Վարդանանց փակ․ 8 թիվ 3, հեռ․՝ +374 (43) 588-797vm-rp@mail.ru

«Էմ Ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 8, հեռ․՝ (+37493) 99-10-89m-gltd@mail.ru

«Ֆինլոու» ՍՊԸ, ՀՀ, ք․ Երևան, Նալբանդյան 50 բն․ 3, հեռ․՝ (+37410) 50-60-00(+37460) 74-74-00finlaw@inbox.ru

«Ամինտաս Գրուպ» ՍՊԸ ՀՀ, ք․ Երևան, Արցախի փողոց 23/6․՝ (+37410) 43-22-76amintasgroup@mail.ru

*ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Եկամուտների կազմը և դրանց կշիռները
Մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող ՀՀ հարկային մարմիններ ներկայացվող փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը),
100%
Վարձակալությունից ստացված եկամուտ, որը ստացվել է վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն 3 ամիսների ընթացքում և հիմնավորված է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագր(եր)ով։
100%
Կենսաթոշակ` երկարամյա ծառայության (Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Քրեակատարողական և այլ համապատասխան մարմինների աշխատակիցներ, մանկավարժներ, դատավորներ և այլն), կերակրողին կորցնելու և այլն (բացառությամբ տարիքային և հաշմանդամության կենսաթոշակի)
100%
Պետական գանձապետական պարտատոմսերում, ՀՀ ԿԲ արժեթղթերում, այլ արժեթղթերում ներդրումներից ստացված եկամուտներ` վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում
100%
Վերջին հաշվետու տարվա ընթացքում վարկառուի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ, որոնք հիմնավորված չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով, սակայն հիմնավորված են ներքին հաշվառման փաստաթղթերով:
100%
Վարկի դիմումի ընդունման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում ստացված փոխանցումներ, եթե դրանք ստացվել են նվազագույնը 3 անգամ
100%
Այլ եկամուտներ` ընդունելի վարկային կազմակերպության համար
մինչև 100%
Պահանջվող փաստաթղթեր
Դիմում (սահմանված ձևով)

Դիմումատուի

1.Ընդհանուր ժողովի որոշում (արձանագրություն)` վարկ ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում է պահանջվող

գումարը (սահմանաչափը), արժույթը, ժամկետը, ընդունելի տոկոսադրույքը, վարկի նպատակը, վերադարձելիության

ապահովման միջոցը (գրավի առարկան)

2. Կանոնադրության, պետական ռեգիստրի կողմից տրված վկայական` ներդիրների պատճեները, ՀՎՀՀ

3. Ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների և տնօրենի անձնագրերի և սոց. քարտերի պատճեները,

իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականը (ներդիրներով)

4. Հաճախորդի կողմից օրենքով սահմանված կարգով լիցենզավորված գործունեության ծավալման դեպքում,

համապատասխան լիցենզիա

5. Անհրաժեշտության դեպքում այլ բանկերում հաճախորդի հաշիվների շրջանառության քաղվածքներ, տեղեկանքներ,

վարձակալության պայմանագրեր, գործընկերների հետ կնքված պայմանագրեր, մաքսազերծման փաստաթղթեր,

հաշիվ ապրանքագրեր, գրառումներ և այլն

Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականի

պատճեն, ամուսնացած լինելու դեպքում ամուսնության վկայականի պատճեն, այն դեպքերում, երբ

ամուսնալուծված և/կամ ամուրի (ամուսինը մահացած է), համապատասխանաբար

ամուսնալուծության և/կամ մահվան վկայականի պատճեներ,սեփականության հիմքեր

Գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպությունների ,

ընդ որում մինչև վարկի հաստատումը պահանջվում է նախնական գնահատման ակտ, վարկի

տրամադրման հաստատման որոշման առկայության դեպքում ՝ վերջնական

Շարժական գույքի գրավադրման դեպքում՝ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը,

սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի

պատճեները
Այլ փաստաթղթեր
Ընդհանուր դրույթներ
Վարկային կազմակերպությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը, մինչև 15 միլիոն ՀՀ դրամ սպառողական վարկերի դեպքում հաճախորդին տրամադրում է վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսի մեջ մտնող Վարկային կազմակերպության եկամուտը ձևավորող վճարները։
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Անշարժ գույքի գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրավի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝
`
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
Վարկառուն կարող է զրկվել գույքի (բնակարանի կամ տան) նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21:
Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով:
Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։
Գրավի պայմանագրի վավերացում
ՀՀ նոտարական գրասենյակներ 15 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում
ՀՀ կադաստրի կոմիտե 27 000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում
ՀՀ կադաստրի կոմիտե 10 500 ՀՀ դրամ
Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից
5 000 — 20 000 ՀՀ դրամ
Վարկի մերժման գործոններ
բացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ

Պահանջվող փաստաթղթեր
Դիմում (սահմանված ձևով)
Դիմումատուի անձնագիր և ՀԾՀ
Երաշխավորի/ների և համավարկառու(ներ)-ի անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ
Գրավադրվող գույքի բոլոր սեփականատերերի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ
Գրավադրվող գույքի սեփականության վկայականը
Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքերը(անհրաժեշտության դեպքում)
Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո)
Անշարժ գույքի գնահատման ակտ (համաձայն ՈՒՎԿ֊ի հետ համագործակցող կազմակերպությունների , ընդ որում մինչև վարկի հաստատումը պահանջվում է նախնական գնահատման ակտ, վարկի տրամադրման հաստատման որոշման առկայության դեպքում ՝ վերջնական գնահատման ակտ)
Եկամուտը հավաստող փաստաթղթեր
Այլ փաստաթղթեր
Հաճախորդի ընտանիքի անդամների անձանց հաստատող փաստաթղթերը և ՀԾՀ
Ընդհանուր դրույթներ
1.  Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը` դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)` հետ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։
2.  Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
3.  Գրավի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրավի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։
5.  Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
6.  Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է հետևյալ հղմամբ՝ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ուղեցույց
7.  Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը և/կամ դրամական միջոցները կարող են օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ հաճախորդի մասին տեղեկատվությունը Վարկային կազմակերպությունը առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է հաճախորդի վարկային պատմությունը։ Հաճախորդը իրավունք ունի վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել իր վարկային պատմությունը։
8.  Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել հաճախորդին՝ ապագայում վարկ ստանալու համար։
9.  Վարկառուն կարող է զրկվել գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները
10.  Հաճախորդի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավը բավարար չլինելու դեպքում հնարավոր է պարտավորությունների մարում հաճախորդի այլ գույքի հաշվին:
11.  Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ գումարի բռնագանձման ուղղված ծախսեր, այդ թվում դատական ծախսեր (առկայության դեպքում), տոկոսների տուժանք, վարկի մայր գումարի տուժանք, տոկոսներ, սպասարկման վճար և միջնորդավճարներ (առկայության դեպքում) և վարկի գումար: Վարկատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխելու սույն կետում նշված մարումների հերթականությունը։
12.  Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել դատական կարգով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով), հասցե` 0010 ք. Երևան, Մ. խորենացու փող. 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ, էլ. փոստ՝ info@fsm.am, հեռախոս` (+37460) 70 11 11, ֆաքս` (+37410) 58 24 21:
13.  Վարկային կազմակերպությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ։
14.  Հաճախորդն իրավունք ունի վարկային կազմակերպության հետ հաղորդակցվել իր նախընտրած տարբերակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկրոնային տեղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
15.  Վարկային կազմակերպության կողմից հեռավար սպասարկումն իրականացվում է info@okcredit.am էլ․ փոստի միջոցով:
16.  Անկախ վարկային կազմակերպության կողմից սույն պայմաններում նշված դրույքաչափերից, երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները կարող են փոփոխվել երրորդ անձանց կողմից։
17. Գրավի պայմանագրի վավերացումՀՀ նոտարական գրասենյակներ 15 000 – 20 000 ՀՀ դրամ18. Գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցումՀՀ կադաստրի կոմիտե 26 400 ՀՀ դրամ , ՀՀ ՃՈ 2 000 ՀՀ դրամ19. Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրումՀՀ կադաստրի կոմիտե 10 000 ՀՀ դրամ20. Որպես ապահովման միջոց գրավադրվող գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից6 000 — 15 000 ՀՀ դրամ22. Վարկի մերժման գործոններբացասական վարկային պատմությունը, գրավի առարկայի անհամապատասխանությունը ՈՒՎԿ֊ի պահանջներին, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, հաճախորդի էլ․ փոստի բացակայությունը և այլ գործոններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» Fininfo.am Ձեր ֆինանսական տեղեկատուն է, որտեղ Դուք կարող եք որոնել և համեմատել ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ամենատարածված ծառայությունները:

Տեղեկատվությունը հասանելի է նաև ՕԿ ԿՐԵԴԻՏ ինտերնետային կայքում։ Տեղեկատվություն կարող եք ստանալ նաև զանգահարելով 060 777-333 կամ 060 777-033 հառախոսահամարներին կամ կապվել մեզ հետ info@okcredit.am